Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Կրծքագեղձի խնամքը հղիության եւ հետծննդյան շրջանում

Կրծքագեղձի խնամքը հղիության եւ հետծննդյան շրջանում

Ինչպես հղիության նորմալ ընթացքը, այնպես էլ՝ ծննդաբերության հաջող ելքը մեծ մասամբ կախված են կնոջից: Կոնսուլտացիա հաճախելու եւ բժշկի խորհուրդները կատարելու դեպքում կարելի է կանխել այն բարդությունները, որոնք երբեմն առաջանում են հղիության եւ հետծննդյան շրջանում:

 

Օրինակ` պտուկները ճաքելուց եւ մաստիտից խուսափելու համար կարելի է կատարել ընդամենը մի քանի հասարակ խորհուրդներ. հղիության ժամանակ պետք է այնպիսի կրծկալ հագնել, որ կուրծքը չսեղմվի: Խորհուրդ է տրվում բարձրացնող ու ներքեւից պահող, կոշտ կտորից կարված կրծկալ հագնել (պտուկները կոշտանում են եւ հետագայում չեն ճաքում):

 

Երբեմն հղի կնոջ կրծքի չորացած խեժից գոյանում են կեղեւիկներ, որոնք առանց թրջելու չի կարելի պոկել: Կրծքի վրա պետք է դնել գլիցերինով թրջված թանզիֆի կտոր եւ հետո միայն հեռացնել փափկած կեղեւիկները: Անհրաժեշտ է կրծքերն ամեն օր լվանալ օճառով ու գոլ ջրով: Lավ մաքրելուց հետո չորացնել կոշտ սրբիչով:

Սկզբնաղբյուր. 168.am
Լուսանկարը. cynepmama.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ